ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դեպի վեր, դեպի վեր` սարն ի վեր

Դեպի վեր, դեպի վեր` սարն ի վեր
10.12.2012 | 14:00

Ըստ «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ` Հայաստանի լեռնային գոտիները կարևոր մի առանձնահատկություն ունեն:

Հայկական լեռնաշխարհը շատ նպաստավոր է արևային տեխնիկայի մասսայական կիրառման, այլ կերպ ասած, հելիոֆիկացիայի համար: Բարձր լեռնային վայրերում արևի էներգիան 20-40 տոկոսով ավելի է, քան ծովի մակերևույթի վրա: Դա նշանակում է, որ արևային սարքերի հզորությունը մեծանում է, եթե նրանք աշխատում են բարձրլեռնային շրջաններում: Հետևաբար, լեռնային գոտիներում աշխատող հելիոհամակարգերն ավելի ցածր ինքնարժեք ունեն: Փոքր են նաև արևային սարքերի հետգնման ժամկետները: Եթե հաշվի առնենք, որ բարձրլեռնային և հեռավոր գյուղերում սովորական էներգակիրները, լրացուցիչ տրանսպորտային ծախսերի պատճառով, ավելի թանկ են ստացվում, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի հելիոֆիկացիայի գործընթացը պետք է սկսել հենց մեր լեռնային շրջաններից:
Կա լեռնային գոտու մեկ կարևոր առանձնահատկություն ևս: Արևի սպեկտրը այնտեղ հարուստ է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ինչը նպաստում է արևով պատրաստված սննդի մեջ D-վիտամինի առաջացմանը: Գերմանական հետազոտողները պարզել են, որ D-վիտամինով հարուստ է հատկապես արևով չորացրած հայկական չորթան-կաթնաշոռը` լեռներում բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ: Քչերին է հայտնի է, որ պաշտոնական Կրեմլի ներկայացուցիչների երեխաների համար ամեն օր հատուկ ինքնաթիռով վիտամիններով հարուստ թարմ կաթ են բերում ֆրանսիական Ալպերից, հենց, Մոնբլանի բարձրլեռնային արոտավայրերից: Այնպես որ արժե մտածել այդ մասին և հասկանալ բարձրլեռնային գոտու բնակիչների առողջության գաղտնիքներից մեկը:
Մյուս առողջական գաղտնիքն ավելի տպավորիչ է: Լեռնային շրջաններում ապրող մարդիկ ավելի երկարակյաց են, որովհետև… նրանց կերակուրները թերխորով են լինում: Գիտե՞ք ինչու: Որովհետև կերակուրը եփվում է ցածր ջերմաստիճանում` 85-90 աստիճանում: Դա բարձրլեռնային գոտու ևս մեկ առանձնահատկություններից է` կապված մթնոլորտային ցածր ճնշման և նոսր օդի հետ: Երևանում, օրինակ, կերակուրը եփվում է 97 աստիճանում, որի ժամանակ վիտամինների մեծ մասը քայքայվում է: Իսկ եթե իմանաք, որ բարձրլեռնային գոտիներում քիչ են նաև վնասակար միջատները, իսկ բորբոսն ընդհանրապես բացակայում է, ապա ձեր առաջիկա նպատակների մեջ կարելի է ընդգրկել հետևյալ կարգախոսը` «դեպի վեր, դեպի վեր` սարն ի վեր»: Առողջ եղեք և գնահատեք Աստծո տված լեռ-բարիքը և, իհարկե, մտածեք հրաշք արևից օգտվելու ձեր առաջնահերթ խնդրի մասին: Հելիոֆիկացիան մարդկության ճակատագիրն է: Հիշեք այս ճշմարտությունը և մի՛ հապաղեք, օգտվեք արևի էներգիայից` օգտագործելով Վահան Համազասպյանի DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4571

Մեկնաբանություններ